Կոմիտաս Վարդապետ՝ հայ երաժշտության հսկան
Նկարագրություն
Համառոտ Հոդվածում ուսումնասիրվում է Կոմիտաս Վարդապետի ստեղծագործական առաքելության դերն ու նշանակությունը հայ և համաշխարհային երաժշտական մշակույթի համատեքստում։ Առաջին անգամ համակողմանիորեն ուսումնասիրվել են կոմպոզիտոր Կոմիտասի ստեղծագործական տեսակետներն ու տեսական դրույթները։ Ուրվագծվում են ազգային կոմպոզիտորական մտածողության և ոճի ձևավորման հիմքում ընկած Կոմիտասի ստեղծագործական սկզբունքները։ Հոդվածում կազմված են Կոմիտասի ստեղծագործությունների հիման վրա թեմատիկ կամ բովանդակային առումով հետկոմիտասյան շրջանի կոմպոզիտորների ստեղծագործությունները։