Պայմաններ և դրույթներ
Օգտվելով maturchoir.am կայքից` Դուք Ձեր համաձայնությունն եք տալիս ստորև շարադրված պայմաններին, ինչպես նաև մեր “Գաղտնիության քաղաքականությանը”: Խնդրում ենք ուշադիր կարդալ դրանք: Առաքման պայմաններին կարող եք ծանոթանալ «Առաքման մասին ինֆորմացիա» բաժնում:
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՆԱՄԱԿՆԵՐ ԵՎ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Փոխադարձ գործարքները պատշաճ ձևակերպելու նպատակով Դուք Ձեր համաձայնությունն եք տալիս` ստանալու մեր էլեկտրոնային հաղորդակցությունը: maturchoir.am-ը հաճախորդներին ուղարկում են հետևյալ բնույթի էլ. նամակներ.
- Պատասխան Ձեր նամակներին
- Ձեր կատարած պատվերը, առաքումը կամ չեղարկումը հաստատող նամակ
- Մեր նորություններին և/կամ ակցիաներին բաժանորդագրությունը հաստատող նամակներ:
ԿԱՅՔԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
maturchoir.am կայքում ներկայացված ապրանքները հանդիսանում են Ձեզ արված առաջարկ ընկերության կողմից, որոնք ենթակա են գնման և առաքման: Այդ առաջարկը համարվում է ընդունված, եթե ընկերության կողմից Ձեր էլ. հասցեին ուղարկվում է պատվերը հաստատող նամակ, որտեղ նշվում են պատվերի բոլոր մանրամասները: Այդ նամակը համարվում է կայքի և Ձեր միջև կնքված պայմանագիր: Ապրանքը Ձեզ հանձնելուց հետո այն համարվում է Ձեր սեփականությունը, և ընկերությունը պատասխանատվություն չի կրում դրա որակի և ամբողջականության համար: Ընկերությունն ազատվում է պատասխանատվությունից իր ստանձնած պարտավորությունները չկատարելու կամ հետաձգված կատարելու համար, եթե դա պայմանավորված է մեր վերահսկողությունից դուրս գտնվող պատճառներով: